Life.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են ընտանիքով հանգիստը անցկացնել զբոսանավի վրա: Այժմ Ջոլին աշխատում է իր երկրորդ ֆիլմի վրա Ավստրալիայում, այս անգամ որպես ռեժիսոր:
Dailmail-ի փոխանցմամբ, Ջոլին և Փիթը Ավստրալիայում իրենց հանգիստն են վայելում երեխաների ուղեկցությամբ:
Փիթը ծանրաբեռնված է գործերով Լոս ԱՆջելոսում և մեծ հաճույքով է երեք օրով միացել ընտանիքին:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են Ջոլին և Փիթին շքեղ զբոսանավով դուրս եկել ծով իրենց վեց երեխաների ուղեկցությամբ:
Փիթը Ջոլիի և երեխաների համար ֆոտոսեսիա է կազմակերպել ՝ ամբողջ օրը լուսանկարելով նրանց: