Life.panorama.am-ը գրում է.
Նախօրեին կայացած Բրիտանական կինո և հեռուստաարվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխությանը Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ժամանել են համապատասխան հագուստով՝ սև տաբատով և պիջակով, սպիտակ վերնաշապիկով։
Միակ տարբերությունը, ինչպես գրում է Daily Mail-ը, այն էր, որ Ջոլիի վերնաշապիկի կոճակներն արձակված էին։
Հագուստի սև գույնի ընտրությամբ աչքի էին ընկնում մասնակիցների մեծամասնությունը։