Նառա Դիլանյանի՝ առաջիկա հարսանիքի մասին esem.am-ը պատմել է իր ընթերցողնեին: Սերիալային դերասանուհին հարսանիքից առաջ աղջկական հավաքույթ է կազմակերպել ու հրաժեշտ տվել ազատ կյանքին: Իսկ այդ մասին բացառիկ անդրադարձը վստահել է esem.am-ին:)
Երևանյան ակումբներից մեկում նա և մտերիմ ընկերուհիները լավ ժամանակ են անցկացրել՝ պարել, ուրախացել, աղջկական խաղեր խաղացել: Նառայի փոխանցմամբ՝ ամեն ինչ վարդագույնի և սևի երանգով է եղել: Երեկույթի ժամանակ մոտ տասը րոպեով իրենց է միացել նաև սիրելին՝ որպես հուշ լուսանկարներ ունենալու համար: Հետո նա գնացել է «մալչիշնիկի». «Ի դեպ, հավաքույթը կազմակերպել ինձ շատ է օգնել նշանածս»:
Սերիալային դերասանուհին «դիվիշնիկը» հարսանիքի նախօրեին չի կազմակերպել, ինչպես սովորաբար լինում է և դրա համար իր պատճառերն է ունեցել: «Նախ՝ ես ու Հովոն 13 տարի է, ինչ միասին ենք և 13/09/13 ամսաթիվը կապել եմ դրա հետ: Բացի այդ, մայրիկիս ծննդյան օրն էր ու, ի վերջո, հարսանիքս լի է լինելու հետաքրքիր ու յուրօրինակ անակնկալներով և նախապատրաստական աշխատանքներն ինձնից շատ էներգիա են խլելու,- ասաց Նառան և հավելեց, որ երեկույթից հետո վերջնականապես կանցնի հարսանիքի նախապատրաստությանը: -Ինձ համար կարևոր չէ, որ այն ճոխ լինի, սակայն ուզում հետաքրքիր ու յուրօրինակ լինի: Եթե երազածս հարսանիքի կեսի չափով էլ կարողանամ անել, երջանիկ կլինեմ»:
Նառայի փոխանցմամբ՝ կազմակերպել էր իր երազանքների աղջկական հավաքույթը և այդ հարցում իրեն շատ են օգնել ԱՄՆ-ում բնակվող քույրն ու ընկերուհին՝ գայանեն և Լիանան. «Բոլոր աքսեսուարներն ԱՄՆ-ից են ուղարկել: Մեկ ամիս է՝ գիշերները չեմ քնում, նկարներ ենք ուղարկում միմյանց, տարբերակներ ընտրում: Արել եմ այն, ինչ երազել եմ: Ընկերուհիներս էլ էին ասում, որ ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ պատկերացրել եմ: Շատ էի ուզում, որպեսզի վարդագույն ուտելու բամբակներ ու շաքարաքլորներ լինեն, քանի որ շատ եմ սիրում նման բաներ: Մեծ դժվարությամբ նշանածս գտավ ու բերեց դրանք»:
Ի դեպ, Նառայի ցանկությամբ, հյուրերն իրենց ափսեներն իրենց հետ տարել են. «Ուզում էի հուշ մնար, ափսեները լիքը լցրել էի ու յուրաքանչյուրինն իրեն տվել»: Դերասանուհու ընկերուհիները ստիպված չեն եղել սպասել հարսանեկան արարողությանը՝ տարոսիկներ ստանալու համար. «Տարոսիկներ էի պատրաստել, որոնց մի մասըքացրի տեսքով էր, մյուս մասը՝ հուշանվերի»:
Ի դեպ, Նառան իր հարսանքի բացառիկ անդրադարձը խոստացել է «Ես եմ»-ին, այնպես որ, շարունակիր հետևել մեզ:)