Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել Է իր տարիների ընկերոջ՝ գինու առեւտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ: Ամուսնական արարողությունը հոկտեմբերի 12-ին տեղի Է ունեցել Վինձորի դղյակի տարածքում գտնվող Սբ.Գեւորգ մատուռում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համարում Է իր ընտանեկան եկեղեցին:

Այդ մասին հայտնել Է Sky news հեռուստաալիքը: Եվգենյան հագել Էր լանջաբացվածքով եւ մեջքի վրա ոչ խորը կտրվածքով ճերմակ հարսանեկան զգեստ, որը կարել են մոդելագործներ Փիթեր Փիլոթը եւ Քրիստոֆեր դե Վոսը:

 

 

Հարսնացուի ամուսնական մատանին պատրաստված Է թագուհու նվիրած վալիական ոսկուց, որն իմ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի եւ որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի հետ միասին ներկա Էր պսակադրության արարողությանը: Հանդիսությանը նաեւ միացել են Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամն ու Քեյթը՝ իրենց զավակների՝ արքայազն Ջորջի եւ արքայադուստր Շառլոտայի հետ միասին:

 

 

Մատուռից դուրս գալուց հետո նորապսակների զույգը նստել Է սպիտակ ձիերով լծված կառք եւ ոչ մեծ ուղեւորության մեկնել Վինձորի փողոցներով, որպեսզի ողջունի բրիտանական թագավորական ընտանիքի հավաքված հազարավոր երկրպագուներին: 28-ամյա արքայադուստր Եվգենյան, որը իններորդն Է բրիտանական գահի ժառանգման Է հերթում, թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի եւ նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն Է: Իր ապագա փեսացուի հետ նա ծանոթացել Է 2011 թվականին շվեյցարական Վերբիե լեռնադահուկային առողջարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: