Դերասանուհի Փերիս Հիլթոնը զարմացրել է հետեւորդներին. նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ազգականն է։ Այս մասին երգչուհին հայտնել է «Cosmopolitan» ամսագրին։
Կապույտ արյան մասին եզրահանգումն աստղը դատարակ տեղումչի արել. պարզվում է՝ նրա մայրը ԴՆԹ թեստ է անցկացրել։ Փորձաքննությունը հաստատել է ազգակցական կապը, եւ նույնիսկ հաջողվել է պարզել, թե Փերիսը Եղիսաբեթ Երկրորդի ինչ ազգականն է։
Իբրեւ թե աստղի հորական կողմի պատմությունը տանում է դեպի թագավոր Հենրիխ 2-րդ, որը Անգլիան ղեկավարել է 1133-1189 թվականներին։
Ըստ թեստի տվյալների՝ երգչուհին նաեւ 1950-ականների սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի ազգականն է։