Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Փերիս Հիլթոնը Լոս Անջելեսի իր առանձնատան բակում նախահարսանեկան նախաճաշ է կազմակերպել, որի ժամանակ փորձել է զուգարանի թղթից պատրաստված հարսանյաց զգեստ։ Նա երեկույթի լուսանկարներով կիսվել է Instagram-ի Stories բաժնում։

Միջոցառմանը 40-ամյա հայտնին ներկայացել է սպիտակ մինի զգեստով՝ բաց դեկոլտեով, թափանցիկ ձեռնոցներով՝ զարդարված քարերով և սպիտակ բարձրակրունկներով։ 

Երեկույթին հյուրերն ու տանտիրուհին շատ են զվարճացել. Հիլթոնի և նրա հարսի՝ Թեսայի համար հարսանեկան զգեստներ են պատրաստել ձեռքի տակ ընկած նյութերից։

Արդյունքում Փերիսը ստացել է 1980-ականների ոճով «շքեղ» հարսանյաց զգեստ՝ հյուսված գլխաշորով, իսկ 27-ամյա Թեսան ստացել է մինչև հատակը հասնող հագուստ՝ առանց մատների ձեռնոցներով և շղարշով։