Փարիզեցի նկարչուհի Անաստասիա Էլիասը, ով հիմնականում բնանկարների ստեղծմամբ է զբաղվում, սկսել է շատ հետաքրքիր և անսովոր մի նախագիծ:
Նկարչուհին զուգարանի թղթից շատ գեղեցիկ պատկերներ է ստեղծել: Նա զուգարանի թուղթը կտրելով` ստանում է մարդկանց ու կենդանիների հետաքրքիր պատկերներ:
Նկարչուհու խոսքով` զուգարանի թղթից մի ֆիգուր ստանալու համար մի քանի ժամ է պահանջվում : Այդ աշխատանքի կարևոր նախապայմանը մեծ համբերություն ունենալն է: