«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Նարեկ Մակարյանը Life.panorama.am-ի հետ զրույցում մի քանի ամփոփ հարցով պատմեց իր բնավորության ու անձնականի մասին:

- Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ

- Ես ռոմանտիկ եմ, համարձակ և ճշտախոս

- Ի՞նչ չեք անի երբեք

- Երբեք չէի դավաճանի իմ մտերիմներին, հարազատ մարդկանց, ինչպես նաև սիրելի անձնավորությանը

- Ե՞րբ եք հուզվում

- Հուզվում եմ այն պահին, երբ պատասխանատվության առաջ եմ կանգնում. օրինակ համերգների ընթացքում շատ եմ հուզվում, քանի որ կարծում եմ, որ դրան երբեք չես կարող սովորել: Միշտ հուզվում եմ և կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ անգամ օգնում է

- Ինչի՞ համար է զղջում Նարեկ Մակարյանը

- Զղջում եմ հիմնականում այն ժամանակի համար, որը չեմ օգտագործել լիովին ինձ համար

- Սիրահարված ե՞ք

- Դեռ ոչ, իմ սիրտը դեռ զբաղված չէ:

- Ինչի՞ց եք խուսափում

- Խուսափում եմ շրջապատել ինձ բացասական, վատ էներգիա ունեցող մարդկանցով

- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը

- Իմ ոգեշնչման աղբյուրը դեռևս չի եղել, քանի որ ես կոգեշնչվեմ, երբ ունենամ կողքիս սիրելի կին, և քանի որ դեռ չունեմ, ներկայումս ոգեշնչվում եմ միայն լավ երաժշտությունից:

- Ինչի՞ մասին եք երազում

- Երազում եմ հասնել իմ առջև դրված բոլոր նպատակներին և, այսպիսով' ուրախացնեմ իմ բոլոր երկրպագուներին:

- Ի՞նչ կանեք հանուն սիրո

- Հանուն սիրո պատրաստ եմ անել ամենաանհավանական, ամենաանհասկանալին և խիզախ քայլերը: Իրական սիրով դեռ չեմ սիրել, բայց պատկերացնում եմ, որ եթե սիրեմ ապա կսիրեմ գժի պես:

- Ի՞նչից եք վախենում

- Վախենում եմ կորցնել հարազատ մարդկանց, իմ կյանքը լեցուն է լավ մարդկանցով, ու իրոք վախենում եմ, որ կյանքում կարող է այնպես ստացվել, որ չունենամ նրանցից որևէ մեկին: