Երգիչ Նարեկ Մակարյանի ձայնի հզորությանը ծանոթացանք «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում…Պրոֆեսիոնալ երաժշտական դպրոց անցած երիտասարդն անմիջապես գրավեց և՛ ժյուրիին, և՛ հանդիսատեսին…

Օրեր առաջ Նարեկը առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվեց բժշկական կենտրոն, անցավ բավական բարդ վիրահատության միջով… Այսօր, երբ որոշեցի խոսել նրա հատ, հասկացա, որ լուրջ և չբուժվող հիվանդությամբ՝ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, Նարեկը դեռ չի տառապում. գտնվելով հետվիրահատական կազդուրման փուլում՝ նա սիրով անկեղծացավ Life.Panorama.am-ի հետ…

Նարեկ, ընդամենը մեկ շաբաթ առաջ եք վիրահատվել, ինչպե՞ս եք ձեզ զգում: Գո՞հ եք հայ բժիշկներից…

- Անկեղծ ասած՝ չգիտեմ վախի առկայությունից է, թե ուղղակի ենթագիտակցորեն, բայց ես չեմ սիրում բժիշկներին… Բայց դե ստիպված եղա դիմել նրանց օգնությանը… Իհարկե, գոհ եմ, քանի որ հիմա ապաքինվում եմ…

Արդեն կարողանո՞ւմ եք շփվել արտաքին աշխարհի հետ…

- Ոչ, ներկա պահին դեռևս տնային ռեժիմին եմ հետևում, բայց շատ շուտով պետք է դուրս գամ… Թեև բժիշկները դեմ են, բայց ես շատ չեմ լսում նրանց (ծիծաղելով)… Ինչ արած, բնավորություն է…

Լո՞ւրջ էր խնդիրը, որ գործը հասավ վիրահատության: Հիմա ձեզ այդ առումով այլևս ոչինչ չի՞ անհանգստացնում…

- Խնդիրը շատ շուտ հասունացավ… Առաջին նշանները նկատեցի վիրահատությունից ընդամենը մի քանի օր առաջ… Կարծում էի՝ ինքն իրեն կանցնի, սակայն ցավերը սրացան: Այդ պատճառով էլ դիմեցի բժշկի… Հետազոտվելուց հետո անմիջապես վիրահատեցին…

Կարևորը հիմա առողջ եք ու պատրաստ եք նոր եռանդով սկսել գործունեությունը… Անցնենք մեր զրույցի գործնական մասին… Նարեկ, գիտեմ, որ սերը երաժշտության, երգի նկատմամբ ձեր մեջ մանկուց է: Ինչ որ մեկը կամ ինչ-որ բան նպաստե՞լ է դրան…

- Ես երաժշտությամբ զբաղվում եմ շուրջ 12 տարի… Ես նախկինում, ինչու ոչ՝ նաև հիմա սպորտով եմ զբաղվել, ցանկանում էի պրոֆեսիոնալ սպորտ մտնել… Սակայն ծնողներս նպաստեցին, որ ընտրեմ երաժշտությունը…

 

Շարունակությունը՝ այստեղ: