Երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը Life.panorama.am-ին պատմել է իր ամենասիրելի նախասիրության ու աշխատանքային ծրագրերի մասին:


Պարզվում է՝ Նարեկը ամռան ընթացքում մոտոցիկլով շրջել է Հայաստանով մեկ, իսկ ծննդյան օրը նշել է Վրաստանում, ուր կրկին մոտոցիկլով է գնացել.

 

«Վերջին շրջանում որոշել էի հանգստանալ, կտրվել ամեն ինչից ու ապրել ինձ համար, որը գրեթե երբեք չի ստացվում: Ինչեւէ, որոշում կայացրեցի մոտոցիկլով շրջագայել, ինձ մի փոքր էքստրիմ թույլ տվեցի ու մոտոցիկլով եղա ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, այլեւ գնացի անգամ Վրաստան»,- նշեց Նարեկն ու շարունակեց.

 

«Հատկապես Վրաստանում մոտոցիկլ վարելը մեծ հաճույք է, քանի որ այնտեղ ճանապարհները բավականին լավ են կառուցված: Սիրում եմ նման խենթ արարքներ թույլ տալ, մոտոցիկլը թույլ է տալիս էքստրիմի միջոցով խենթանալ: Հիմա, երբ առջեւում ձմեռ է ու մոտոցիկլ վարել չեմ կարողանա, որոշել եմ այն մի լավ «ծյունինգ» անել»:

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում