Նարեկ Մակարյանը 2014 թվականի ընթացքում խոստանում է երկար չլռել եւ պարբերաբար աշխատանքային նորություններ ներկայացնել. այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին' պատմելով իր առաջիկա ծրագրերի եւ սիրո արդյունքում ծնված երգերի մասին:

“Հայաստանի ձայնը” նախագծի առաջին եթերաշրջանում երկրորդ հորիզոնականը գրաված երգիչն այժմ մասնակցում է “Շանթ” հեռուստաընկերության “Պրեմիերա” նախագծին, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են:

Առաջին եթերաշրջանից հետո, որում հաղթել է Սոնա Ռուբենյանի “Աշնան սերենադը”, այս անգամ մրցում են Սուսաննա Պետրոսյանը, Արմեն Եդիգարյանը, Արթուր Ալեքը, Սուրեն Առուստամյանը, Լենա Ղազարյանը եւ Նարեկ Մակարյանը. վերջինս միակ մասնակիցն է, որ “Շանթ”-ի նախորդ ծրագրին չի մասնակցել.“Երբ հեռուստաընկերության կողմից ստացա առաջարկը, ինձ հետաքրքրեց ծրագրի ձեւաչափը: Այստեղ գնահատվում է ոչ թե երգիչը, այլ, թե ինչպես կմատուցես ու կկատարես երգը: Նույն երգը ներկայացնում ենք տարբեր ժանրերում, իմ տարբերակը դիսկո հաուս ոճում է. տեսնենք, թե ինչպիսին կլինի ընթացքը”:

 

Շարունակությունը` այստեղ: