Դերասանուհի Մարիամ Ադամյանը, ով առավել հայտնի դարձավ «Բախտաբեր» հեռուստասերիալում Անուշի կերպարով, Life.panorama.am-ին պատմեց, որ երկու տարի առաջ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է «32 թատրոն» և մինչ օրս համարվում է «32 թատրոն»-ի դերասանուհի. «Երկու տարի առաջ «32 թատրոն»-ի կողմից «Պարույր Սևակ» ներկայացմանը մասնակցելու առաջարկ ստացա, որին միանգամից համաձայնվեցի, թեպետ ասմունքել առանձնապես չեմ սիրում, բայց այստեղ կար կենդանի խաղ և թատերականացված ասմունք, ինչը շատ հետաքրքիր էր ինձ համար: Այնուհետև այլ նախագծերի վրա աշխատեցինք, և արդյունքում հաստատվեցի այս թատրոնում: Այսօր ինձ համար «32 թատրոն»-ը ոչ թե աշխատավայր է, այլ ընտանիք»,-պատմեց դերասանուհին:
Շարունակութոյւնը` այստեղ: