esyes.am-ը երեկ անդրադարձել էր երգչուհի Սյուզի Մելիքյանի և Դիմա Բիլանի հանդիպմանը: Մեր հրապարակումից անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ երկու շաբաթ առաջ երգչուհին նշանվել է: Այդ մասին խոսեցինք Սյուզիի հետ, սակայն, վերջինս, անձնականի մասին խոսել, ըստ էության, հրաժարվեց: «Միայն կարող եմ ասել, որ սիրտս զբաղված է, գտել եմ իմ կեսին: Երբ ամուսնանամ, բոլորը կիմանան այդ մասին: Իսկ նշանվել եմ, թե ոչ, չեմ ուզում քննարկել,- ասաց երգչուհին և հավելեց, որ տվյալ մեկնաբանություն գրողը դժվար թե ներկա լիներ իր նշանադրությանը,- իմ ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ ինձ նշանել ու բաժանել են: Այլևս ոչ Դիմա Բիլանը, ոչ մյուս տղամարդիկ չեն կարող իմ սիրտը գրավել, որովհետև կա տղամարդ, ով իմ սրտի մեջ է: Միայն ես և իմ հարազատները կարող ենք ստույգ իմանալ դրա մասին»:

Ընտրյալի մասին խոսելիս Սյուզին թեև չնշեց նրա անունը, բայց ասաց, որ մոտ 5-6 ամիս է' հանդիպում են. « Նա շոու բիզնեսի հետ ոչ մի կապ չունի: Իրավաբան է, բայց իր մասնագիտությամբ չի աշխատում: Կարող եմ ասել, որ կայացած տղամարդ է, ով կարողացավ գրավել իմ սիրտը»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաև' արդյոք մոտ ապագայում ամուսնություն սպասվո՞ւմ է: «Եթե ընտրյալ ունեմ, ուրեմն սպասվում է: Հավանաբար այս տարի կլինի. առաջ Աստված: Առաջինը այդ մասին ձեզ կասեմ ու հարսանեկան լւոսանկարներն էլ առաջինը ձերը կլինեն»,- խոստացավ երգչուհին:

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը