«Շանթ» հեռուստաընկերությամբ շուտով կմեկնարկի նոր հեռուստասերիալ: «Թաքնված սեր». այսպես է կոչվում հեռուստասերիալը, որն իր շուրջ է համախմբել հայտնի դերասաններ Աշոտ Տեր-Թադեւոսյանին, Գնել Ուլիխանյանին, Դավիթ Աղաջանյանին, Արմեն Մարգարյանին, Սոֆյա Պողոսյանին, Մարիամ Ադամյանին եւ այլոց:

 

Նոր հեռուստասերիալում իր կերպարի եւ առաջիկա ծրագրերի մասին Life.panorama.am-ը խոսել է դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ: «Թաքնված սեր» հեռուստասերիալում Մարիամ Ադամյանը մարմնավորում է, իր խոսքով, կրակոտ Սաթենին. «Հեռուստադիտողը սովոր է ինձ տեսնել դրական ու մեղմ կերպարներում, այդ առումով նոր կերպարս շատ մեծ փոփոխություն կլինի: Թերեւս կերպարիս նման գիծը դարձավ այն հիմնական պատճառը, որ առաջարկը սիրով ընդունեցի: Չեմ թաքցնի, երբ ստացա մասնակցության հրավերը, փորձեցի մտածել ու վերլուծել՝ հասկանալու, թե ինչ կտա ինձ այս աշխատանքը, ինչքանով կկարողանամ ճիշտ ներկայանալ, բայց հետո հասկացա, որ ինձ նման փոփոխություն է պետք»,- պատմեց Մարիամը՝  նշելով, որ այս ստեղծագործական խմբի հետ մինչ այս էլ առիթ ունեցել է աշխատելու.

 

«Այս անձնակազմի հետ աշխատել եմ, երբ նկարահանվում էի «Սահմանին» ֆիլմում, նրանց հետ շատ հեշտ է համատեղ աշխատանք ստեղծել, իրար մեկ խոսքից հասկանում ենք ու անմիջապես գործի անցնում»,- հավելեց դերասանուհին:

 

Շարունակությունը` այստեղ: