Life.panorama.am-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ զրուցել է աշխատանքային ծրագրերի եւ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին:
 
 
«Այժմ նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության  «Օտարը» հեռուստասերիալում: Այստեղ հենց սկզբից չեմ երեւում, հայտնվելու եմ հետաքրքիր իրավիճակում, որը անակնկալ կլինի: Մարմնավորում եմ ինձ համար շահեկան մի կերպար, որն ունի հետաքրքիր գույներ ու խաղալն ինձ հաճելի է: Նա դրական հերոսուհի է, բայց ինչպես հատուկ է հայկական սերիալներին` չես իմանա, թե արդյոք հերոսդ մինչեւ նախագծի ավարտը դրական կմնա»,- նշեց Մարիամը:
 
«Շանթ» հեռուստաընկերության անձնակազմը Մարիամ Ադամյանի համար արդեն հարազատ է դարձել, քանի որ գրեթե նույն խմբի հետ աշխատել է «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Իր խոսքով` «Շանթի» հետ աշխատելու ընթացքում իր կարեւոր ձեռքբերումը նոր ընկերուհի ունենալն է.
 
 
«Մեզ մոտ հիմնականում աշխատանքային գործընթաց է: Բոլորն էլ միտված են աշխատանքին ու ինքս գործից դուրս այնքան էլ մեծ շփում չունեմ խմբի հետ: Միաժամանակ, ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում, քանի որ բոլորն էլ իրենց գործը լավ են հասկանում եւ ունեն նպատակ` լավ արդյունք ունենալ: Այս թիմի հետ աշխատելն ինձ հնարավորություն տվեց ունենալու դերասանուհի Գայանե Բալյանին, ով արդեն իմ մտերիմ ընկերուհին է: Մենք իրար շատ լավ ենք հասկանում ու միասին միշտ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Ի դեպ` «Օտարը» հեռուստասերիալում նրա հետ կրկին համատեղ տեսարաններ ունենք»,- նկատեց նա:
 
Մարիամ Ադամյանի համար կարեւոր իրադարձություն էր վերջերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը մասնակցելը: Խոսելով թատրոնային գործունեության մասին` դերասանուհին պատմեց երազանքների թատրոնում հայտնվելու եւ սպասված ներկայացման մասին.
 
 
«Դրամատիկական թատրոնում ժամանակ առ ժամանակ քննություն է հայտարարվում, որի ժամանակ կարող ես հայտ ներկայացնել ու փորձել ուժերդ այս թատրոն մուտք գործելու համար, ինչը եւ ես արեցի: Այս թատրոնն իսկապես երազանքի նման մի բան է շատ դերասաների համար: Ինձ համար էլ սա միակ թատրոնն էր, որտեղ ուզում էի աշխատել: Իսկապես իմ բախտը բերեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ Հրաչյա Հարությունյանին, ով վստահեց ինձ ներկայանալ իր ներկայացման մեջ»,- պատմեց Մարիամն ու խոսեց «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս.
 
 
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։