Գաղտնիք չէ, որ աստղերը մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Նրանք միշտ ներկայացնում են նորություններ իրենց գործունեության մասին: Ի տարբերություն արտասահմանյան աստղերի, սակայն, պետք է նշենք, որ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների անձնական կյանքը այդքան էլ բաց չէ: Նրանք խուսաբում են հանրությանը ներկայացնել իրենց անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների մասին: Ու դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսին կլիներ մեր աստղերի կյանքը, եթե Հայաստանում էլ լինեի պրոֆեսիոնալ պապարացիներ, ովքեր ամեն քայլափոխ հետևում են աստղերին և հրապարակում նրանց լուսանկարները տարբեր իրավիճակներում, ենթադրություններ անում նրանց կյանքի վերաբերյալ, նշանում, ամուսնացնում կամ բաժանում նրանց: Ներկայացնում ենք հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ովքեր գտել են արդեն իրենց կյանքի երկրորդ կեսին, արդեն նշանվել են կամ դեռ ընկերություն են անում:

 

 

 

 

 

 

Երկար տարիներ սիրված երգիչ Արամեն համարվում էր ամենացանկալի երգիչներից մեկը։ Նա շատ կարճ ժամանակում կարողացավ գերել հարյուրավոր աղջիկների սրտերը։ Սակայն վերջերս նա անակնկալ ձևով հայտարարեց, որ արդեն ունի ընկերուհի, հետո արդեն նշանած։ Արամեն և Աննան նշանվել են այս տարվա փետրվարին: Նշանադրությունը կայացել է նեղ ընտանեկան շրջանակներում' մեծ հավաքույթ չի կազմակերպվել: Զույգի հարսանիքը սարերի հետևում չէ:

 

Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան զույգի նշանադրության մասին լուրեր տարածվեցին դեռևս 2012 թվականի մարտին: Զույգն այդ ժամանակ ո՛չ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը: Տեղեկությունը տարածվել էր այն բանից հետո, երբ Հռիփսիմեն ֆեյսբուքյան իր էջում փոխել էր կարգավիճակը' անցնելով նշանված կարգավիճակի: Զույգը, սակայն, կարծես չի շտապում ամուսնության հարցում:

 

Երգիչ Մհերը արդեն շուրջ երեք ամիս է' հանդիպում է Լուսինե Շմավոնյանի հետ, ով նախկինում եղել է «Դիվա» ռուսական խմբի մեներգչուհին: Առաջիկայում Մհերն ու Լուսինեն նաև պատրսատվում են զուգերգով հանդես գալ:

 

 

 

Երիտասարդ երգչուհի Լանա Խաչատրյանի ընտրյալը' Տիգրան Մարտիրոսյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Ըստ որոշ տեղեկությունների նա հայտնի գործարարի տղա է, Ռոբերտ քոչարյանի որդու ընկերը։ Զույգի նշանադրությունը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին' նեղ ընտանեկան միջավայրում: Այն ժամանակ դեռ երգչուհին հայտնել էր, որ հարսանիքի մասին դեռ վաղ է խոսելը և իրենք դեռ ոչինչ չեն պլանավորել: Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, երգչուհու հարսանիքը տեղի կունենա հուլիսի 1-ին' վերջինիս ծննդյան օրը: Հիշեցնենք, որ Լանա Խաչատրյանը չի հրապարակել իր և սիրելիի լուսանկարներից:

 

 

Դժվար ապրուստ հեռուստասերիալից հանրությանը հայտնի դարձած Նառա Դիլանյանը և իր ընտրյալը' Հովհաննեսը ևս նշանված են: Հարցազրույցներից մեկում Նառան նշել է, որ իր սիրելին իր կյանքի ամենաճիշտ ընտրությունն է: Զույգը միասին է արդեն շուրջ 10 տարի: Նառան նշել է, որ հարսանիքը տեղի կունենա մինչև տարեվերջ:

Արդեն տևական ժամանակ է, ինչ սիրված երգչուհի Էմիի սիրտը ևս զբաղված է: Նա նույնպես խուսաբում է շատ խոսել իր անձնականի մասին: Միայն իր տարեդարձին նշել էր, որ օրն անց է կացնելու սիրելիի հետ' ըստ նրա պլանի: Զույգի նկարներից ևս չի հրապարակվել: