Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ, դերասան Նարեկ Մակարյանը, ով մեզ տեղեկացրեց, որ 2015-ը իր համար շատ բեղումնալից է լինելու: Երգիչը նախ պատմեց, որ բոլորովին վերջերս է վերադարձել Արցախից եւ կիսվեց իր տպավորություններով.
«Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի նպատակով մեկնել էի Արցախ, որի կապակցությամբ Ստեփանակերտում շատ գեղեցիկ համերգ էր կազմակերպվել: Պետք է ասեմ, որ ինձ համար անակնկալ կերպով այդ համերգին «Շուշի» երգը երգեցի Շուշան Պետրոսյանի հետ եւ կրկնակի անականկալ կերպով շատ լավ եւ ջերմորեն ընդունվեց այն: Առհասարակ՝ Շուշանին միշտ էլ լավ են ընդունել, ինձ համար անակնկալն այն էր, որ Արցախում ինձ այդքան լավ էին ճանաչում, -նշեց նա ու հավելեց, - բացի երաժշտական գործունեությունից բախտ ունեցա այցելել Արցախի տեսարժան վայրեր, բացի այս էլ հարկ համարեցի գնալ սահամաներձ գոտիում տեղակայված Մարտակերտի 5-րդ զորամաս, որտեղ ծանոթացա զինվորների առօրյային: Պետք է նկատեմ, որ փոխգնդապետ Ալիկ Սրագսյանի հետ միասին մեզ շատ ջերմորոն ընդունեցին այստեղ»,- նշեց Նարեկը:
Շարունակությունը` այստեղ: