Նարեկ Մակարյանը նախորդ շաբաթ մեկնել էր Վրաստան, որտեղ համատեղել է ելույթը Թբիլիսիում մասնավոր միջոցառման ժամանակ եւ հանգիստը Սեւ ծովի ափին.«Ընտանիքիս հետ հրաշալի ժամանակ անցկացրի, նաեւ մայրիկիս ծննդյան օրը նշեցինք»,-BRAVO.am-ին ասել է նա:

 
Նարեկ Մակարյանն ամառային հանգիստն անցկացրել է Սեւ ծովի ափին
 


Երգիչն այս տարի կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնի մագիստրատուրան, մեզ հետ զրույցում էլ հայտնել է, որ ցանկանում է շարունակել ուսումը.«Առաջին դիպլոմս չի փոշոտվել, քանի որ փոշին միշտ սրբում եմ, բայց դեռեւս ոչ մի անգամ չեմ օգտագործել:): Կարծում եմ` մեկ օր գուցե պետք գա արտերկրում, իսկ այստեղ շատ ձեւական բնույթ է կրում: Հետագայում դասախոսելու համար անհրաժեշտ կլինի, բայց գործող երգիչ եմ, հիմա իմ ճանապարհը հարթելու մասին եմ մտածում»:

 

Շարունակությունը` այստեղ: