Այս ամիս ավարտվել է «ATV»-ի «Կյանքից առավել» սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Նարեկ Մակարյանը: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է իր կերպարի, նկարահանումներին ունեցած դժվարությունների, ստեղծագործական այլ նորությունների եւ համացանցում տարածված հարսանեկան լուսանկարների մասին:
Սերիալում խաղալու առաջարկն ընդունելուց առաջ շատ եմ մտածել: Պրոֆեսիոնալ դերասան չեմ, չունեմ մասնագիտական կրթություն, սակայն ունեի մեծ ցանկություն ինձ փորձել նաեւ այս բնագավառում: Պատկերացում չունեի, թե ինչպես եմ կերտելու գլխավոր հերոսի կերպարը, հակված էի մերժել գործնական առաջարկը: Մտերիմներիս հետ խորհրդակցելուց հետո ի վերջո համաձայնեցի նկարահանվել: Ուժերիս ներածին չափով արեցի ամեն ինչ, որպեսզի լավ ստացվի. դերասանական ունակություններ ժառանգել եմ տատիկիցս:
Դժվարություններ ունեցա նկարահանման առաջին իսկ օրվանից: Անքուն գիշերներ, վաղ առավոտյան նկարահանումներ: Դժվար էր սցենարը սովորել եւ մտապահել: Կային այնպիսի արտահայտություններ, մասնագիտական տերմիններ, որոնք անծանոթ էին ինձ: Սկզբնական շրջանում իսկապես քաոսային վիճակում էի:
Շարունակությունը` այստեղ: