Երկար ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ ճարպերով հարուստ սննդակարգը վտանգավոր է զարկերակների համար: Արդյունքում շատ հիվանդների նշանակում էին խոլեստերինը նվազեցնող ստատիններ, որոնց անհրաժեշտությունն իրականում չկար: Այժմ բժիշկները ժխտում են հարստացված ճարպերի և առողջության վրա դրանց ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ առասպելը:
Ըստ սրտաբան Ասիմ Մալհոտրայի' մոտ 40 տարի բժիշկները հիվանդներին խորհուրդ էին տալիս կրճատել հարստացված ճարպերի օգտագործումը, որոնք առկա են սերուցքի, կարագի կամ յուղոտ մսի մեջ: Սակայն դա, ընդհակառակը, ավելացնում էր սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճարպերը իրականում պահպանում են մեր առողջությունը: Այն մարդիկ, ում սննդակարգը 90%-ով բաղկացած էր ճարպերից, ավելի հեշտ էին նիհարում, քան նրանք, ում սննդակարգը 90%-ով բաղկացած էր սպիտակուցներից և ածխաջրերից:
Սրտանոթային հիվանդությունների հիմնական մեղավորը շաքարն ու ռաֆինացված ածխաջրերն են: Առողջապահական տեխնոլոգիաների Շվեդիայի խորհուրդը ընդունում է, որ ճարպերի սպառման ավելացումը բարձրացնում է շաքարի ցուցանիշն արյան մեջ, բարձրացնում է "օգտակար խոլեստերինի" մակարդակը և, առհասարակ, միայն դրական է անդրադառնում առողջության վրա: Միայն այն դեպքում, երբ մշակված մթերքներում հարստացված ճարպը խառնվում է շաքարի հետ, առաջանում են խնդիրներ: