Պարզ և հասարակ այս աղցանը միշտ գերազանց տարբերակ կլինի' և´ ընթրիքին, և´ ճաշին մատուցելու համար:
Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են'
250 գրամ դեղնավուն լոլիկ
1 հատ կարմիր սոխ
մի քիչ կանաչ սոխ
կանաչի' ըստ ճաշակի
40-50 գրամ պանիր
աղն' ըստ ճաշակի
3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 պճեղ սխտոր
սև պղպեղ' ըստ ճաշակի
1 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ
Պատրաստման եղանակը.
Մանրեք լոլիկը, հետո կանաչին և կանաչ սոխը մանր կտրատեք, պանիրը' ևս: Ճզմեք սխտորը' քացախի, ձիթապտղի յուղի և սև պղպեղի հետ: Վերջում ամենը խառնեք իրար' համեմելով աղով:
Բարի ախորժակ: