Շարունակում ենք համալրել գարնանային թեթեւ աղցանների բաղադրատոմսերի մեր շարքը: Խնձորի եւ պանրի համադրությունը բավական նրբահամ է ստացվում. փորձեք այս աղցանը :)
Անհրաժեշտ է'
3 ձու,
3 խնձոր,
150 գ պանիր,
200 գ մայոնեզ,
2 պճեղ սխտոր,
հազար,
կանաչ սոխ,
աղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Հավկիթները եփել: Խնձորը մաքրել կեղևից և հանել միջուկը: Պանիրը և խնձորը քերել, բայց այնպես, որ այն շիլա չդառնա: Այնուհետև ավելացնել մանրացված սխտորը և աղ: Այդ ամենը խառնել մայոնեզի հետ: Հազարի տերևները փռել ափսեի մեջ և վրան լցնել ստացված աղցանը՝ ձևավորելով կտրատած կանաչ սոխով:
Բարի ախորժակ: