Սա յուրահատուկ, համեղ եւ շատ հեշտությամբ պատրաստվող ուտեստ է, որը կգոհացնի ցանկացածին' նույնիսկ ամենաքմահաճին:
Պատրաստման համար անհրաժեշտ է'
500 գրամ հավի լյարդ,
2 հատ խնձոր,
1 հատ սոխ,
աղ,
սեւ պղպեղ,
0,5 թեյի գդալ համեմունք (ձեր նախընտրությամբ)
ալյուր,
բուսական յուղ:
Պատրաստման եղանակը.
Լյարդը բաժանում եք հավասար մասերի, թաթախում այլուրի մեջ, հետո տապակում բուսական յուղով, մի կողմը տապակելուց հետո ավելացնում եք աղ, պղպեղ եւ շրջում հակառակ կողմը: Ավարտելուց հետո, հանում եք թավայից, դնում այնպիսի ամանի մեջ, որ բուսական յուղը քամվի վրայից: Այդ ամենն ավարտելուց հետո, մաքրում եք խնձորը, կտրատում միջին, հավասար մասերի եւ նորից տապակում'նույն թավայի մեջ, որպեսզի մսի համն ու հոտը անցնեն խնձորին, կրակն էլ պետք է շատ ուժեղ չլինի: Հետո մաքրում եւ օղականման կտրատում եք սոխը' տապակելով նորից նույն թավայի մեջ: Ամենավերջում լցնում եք ափսեի մեջ հետեւյալ հերթականությամբ'խնձորը, լյարդը,սոխը եւ դնում ենք ջեռոցում'5-7 րոպե, 175 աստիճան տաքության տակ: Ուտեստը պատրաստ է մատուցման: