Պատրաստման տևողությունը՝ 15 րոպե

Բաղադրություն (2 բաժնի համար)

1 նարինջ

1 խնձոր

1 բանան

Կես ոչ մեծ հավի կրծքամիս և մի քիչ ազդրամիս

1 ճաշի գդալ քերած հունական ընկույզ

Լիմոնի հյութ

Մայոնեզ

կես նարինջ' զարդարելու համար:

Պատրաստման եղանակը

Լավ սառեցված հավի միսը կտրատում ենք մանր քառակուսիներով: Լվացված խնձորը կտրել մեջտեղից, հանել կորիզները և կտրատել բարակ փոքրիկ կտորներով: Անպայման ողոել լիմոնի հյութով, որ խնձորի գույնը չմգանա:

Մաքրում ենք բանանը, կտրատում նախ ոլորավուն, ապա քառակուսիներով: Բանանը նույնպես պետք է ցողել լիմոնի հյութով:
Նարինջը նախ կտրում ենք դիլիմներով, ապա եռանկյունիներով: Հունական ընկույզը քերում ենք քերիչով և մանրացնում բլենդերի օգնությամբ:

Ամբողջը խառնում ենք, վրան ավելացնում մայոնեզ: Կարելի է նաև օգտագոծել թթվասեր կամ մայոնեզի և թթվասերի խառնուրդ: Աղցանը լցնում ենք բաժակի մեջ, հետո շրջում ենք ափսեի մեջ: Զարդարում ենք նարինջի դիլիմների ծայրամասերի ատամնաձև կտորներով: