Թեթև, համեղ, պարզ ամառային այս աղցանը պատրաստելու համար Ձեզ շատ ժամանակ պետք չէ. աղցանի պատրաստումն առանձնապես բարդ չէ:

Անհրաժեշտ մթերքներն են՝

2 հատ վարունգ

1-2 հատ պոմիդոր

կանաչ սոխ

80 գրամ այծի պանիր

աղն՝ ըստ ճաշակի

պղպեղ

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը.

Վարունգն ու պոմիդորը կտրտել, վրան մանրել սոխը: Հետո պանիրը ձեռքերով փշրել վրան և ավելացնել աղ, պղպեղ, այնուհետև զգույշ խառնել՝ վրան լցնելով ձիթապտղի յուղը:

Շատ համեղ է ստացվելու: Բարի ախորժակ: