Բաղադրիչներ

  1. Վարունգ – 8 հատ
  2. Սամիթ – 1 փունջ
  3. Անանուխ – 1 փունջ
  4. Սոխ – 1 հատ (կարմիր)
  5. Հունական յոգուրտ – 200 գ
  6. Թթվասեր – 2 ճ/գ
  7. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
  8. Սխտոր – 2 ատամիկ
  9. Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
  10. Շաքարավազ
  11. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
  12. Ջուր – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Վարունգը լվանալ և բարակ շերտատել: Լցնել տարայի մեջ:
  2. Սոխը կիսալուսնաձև կտրատել և ավելացնել վարունգին:
  3. Անանուխը և սամիթը մանրացնել, ավելացնել վարունգին և սոխին:
  4. Փոքր ամանի մեջ լցնել յուգուրտը, ավելացնել թթվասերը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորը, աղը, պղպեղը, շաքարավազը, ձիթայուղը և ջուրը: Խառնել:
  5. Ստացված սոուսն ավելացնել աղցանին, խառնել և մատուցել: