Տարատեսակ աղցաններ պատրաստելը միշտ ցանկալի է ու հաճելի յուրաքանչյուր կնոջ համար: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում շատ համեղ ու օգտակար աղցանի հերթական բաղադրատոմս:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
300 գրամ լոբի,
300 գրամ խնձոր,
150 գրամ խաշած ճակնդեղ,
2,5 ճաշի գդալ քացախ,
աղ, պղպեղ,
ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ:
Պատրաստման եղանակը.
Լոբին լվացեք և թրջեք՝ թողնելով սառը ջրի մեջ 7-8 ժամ, հետո եփեք՝ վերջում վրան ավելացնելով աղ: Քամեք լոբին՝ վրան ավելացնելով նախապես մաքրած և կտրատած կիսաքաղցր խնձորը: Վրան ավելացրեք նաև նախապես եփված ու բարակ կտրտած ճակընդեղը: Զանգվածի վրա ավելացրեք քացախ, աղ, պղպեղ: Բարի ախորժակ: