Շատ հաճախ մեզ պետք են գալիս այն բաղադրատոմսերը, որոնք կարելի է կյանքի կոչել 2 րոպեում, քիչ բաղադրիչներով: Բայց իհարկե սրա հետ մեկտեղ այն պետք է լինի նաև համեղ: Այդպիսի բաղադրատոմսերից մեկը LADYNEWS-ը ներկայացնում է համեղ սնվել սիրողներին:

Անհրաժեշտ է'

Պահածոյացված կարմիր լոբի, 1 տուփ

լոլիկ' 3 հատ,

մաղադանոս' 1 կապ,

հազարի թերթիկներ' 1 կապ,

կիտրոնի հյութ,

կարմիր պղպեղ,

աղ,

ձիթապտղի ձեթ:

Պատրաստման եղանակը.

Լոբու տարայից թափեք հեղուկը: Լոբին լցրեք աղցանի համար նախատեսված ափսեի մեջ: Լոլիկը և պղպեղը կտրատեք: Մանր կտրատեք մաղադանոսը, հազարի թերթերը. կարող եք նաև ձեռքերով մանր մասերի բաժանել: Խառնեք բոլոր բաղադրիչները: Աղ և պղպեղ ցանեք, ավելացրեք կիտրոնի հյութը և ձեթը: Խառնեք և միանգամից մատուցեք: Բարի ախորժակ: