Բաղադրություն
1 հ. սոխ
1 հ. հավի փափկամիս (խորոված կամ ծխեցրած)
2 հ. եփած կարտոֆիլ
2 հ. եփած գազար
կես բ. ընկույզ
2 հ. եփած ձու
100 գ պանիր
կես բ. նռան հատիկներ
մայոնեզ
Պատրաստման եղանակ
Այս աղցանը պետք է շերտերով շարել և յուրաքանչյուր շերտի վրա մայոնեզ քսել:
1-ին շերտ. Սոխը կտրտել կիալուսնաձև, վրան եռացած ջուր լցնել, թափել:
2-րդ շերտ. Կարտոֆիլը կտրտել խորանարդիկներով:
3-րդ շերտ. Մանր կտրտել հավի փափկամիսը:
4-րդ շերտ. Մանր կտրտել ընկույզը:
5-րդ շերտ. Գազարը մանր կտրտել:
6-րդ շերտ. Ձվերն անցկացնել քերիչով:
7-րդ շերտ. Պանիրն անցկացնել քերիչով:
Աղցանի վերևի շերտը զարդարել նռան հատիկներով: