Բաղադրությունը`


400 գրամ կանաչ լոբի


4 հատ հավկիթ


1-2 պտճեղ սխտոր


1 ճաշի գդալ կարագ


Թթվասեր` ըստ ցանկության


Պատրաստման եղանակը`


1. Հավկիթները խաշել և վրան սառը ջուր լցնել:


2. Մաքրել և կտրել կանաչ լոբին: Ջուր տաքացնել, աղ անել ըստ ճաշակի,ավելացնել կանաչ լոբին և եփել մինրև փափկի (մոտ5-10 րոպե):Պատրաստի լոբին ցողեք սառը ջրով:


3. Կաթսան թույլ կրակի վրա տաքացնել մեջը լցնել 1 ճաշի գդալ կարագ,ավելացնել կանաչ լոբին և տապակել մոտ 5 րոպե,խառնելով:


4. Տապակած լոբին տեղափոխեք աղցանամանի մեջ, վերևը դնել մանրացրած սխտորը:


5.Մաքերլ հավկիթը և կտրել ,ավելացնել կանաչ լոբուն:


6. Աղ անել, ըստ ցանկության , ավելացնել թթվասերը և խառնել: