Բաղադրիչներ

  1. Գազար – 1 հատ
  2. Ճակնդեղ – 1 հատ
  3. Խաղող
  4. Պանիր
  5. Սխտոր
  6. Ընկույզ
  7. Մայնոեզ
  8. Աղ

Պատրաստման եղանակը

Աղցանը շերտերով դասավորել.

Առաջին շերտ. Միջին քերիչով անցկացրած գազարի վրա ավելացնել խաղողը, համեմել աղով և մայոնեզ տարածել:

Երկրորդ շերտ. առաջին շերտին ավելացնել քերած պանիրը և ճզմած սխտորը, մայոնեզ տարածել:

Երրորդ շերտ. ավելացնել եփած և քերած ճակնդեղը, մայոնեզ տարածել և զարդարել ընկույզով: