Life.panorama.am-ը գրում է.
Բաղադրություն
Ծաղկակաղամբ-300գրամ
Գազար-150 գրամ
Սև հատիկավոր պղպեղ-15 հատ
Սխտոր-2պճեղ
Աղ-2ճ/գ
Քացախ-45մլ
Շաքարավազ-25 գրամ
Պատրաստման եղանակ
Ծաղկակաղամբը միջին կտորների բաժանել, գազարը շրջանաձև կտրատել և եփել եռացող աղաջրի մեջ, ոչ ավել քան 3 րոպե: Բանջարեղենը պետք է խրթխրթան մնա:
Այնուհետև ջուրը քամում ենք, թոնում, որ բանջարեղեն սառչի, վրան ավելացնում ենք շերտերով կտրատված սխտոր: Կարելի է ավելացնել նաև կտրատած կաղամբի մի քանի տերև:
Մարինադ
200մլ ջրի մեջ լցնում ենք շաքարավազ, աղ, քացախ (9%) և եռացնում: Թողնում ենք սառչի, այնուհետև լցնում շոգեխաշած բանջարեղենի վրա: