Բաղադրությունը'
Մակարոն-300 գրամ
Կանաչ ոլոռ-200 գրամ
Պոմիդոր-1 հատ
Ձեթ-2 ճաշի գդալ
Սպիտակ գինու քացախ-2 ճաշի գդալ
Սխտոր-1 պճեղ
Երշիկ-200 գրամ
Ռեհան
Աղ և պղպեղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը'
Մակարոնը եփել, անջատելուց 2 րոպե առաջ լցնել կանաչ ոլոռը: Այնուհետև դնել քամիչի մեջ, վրան սառը ջուր լցնել, թողնել, որ սառչի:
Սոուսի պատրաստման եղանակը' բլենդերի մեջ դնել սխտորը, ռեհանի տերևները՝ 8 հատ, կտրատած պոմիդորը: Հարել, ըստ ճաշակի ավելացնել քացախ, ձեթ, աղ, պղպեղ:
Երշիկը շերտերով կտրատել, խառնել մակարոնի և կանաչ ոլոռի հետ: Այնուհետև լցնել սոուսը և խառնել: