Շատ հետաքրքիր աղցան է, ելակի քաղցրությունն ու ադիգեյյան պանրի յուրահատուկ համը հրաշալի համադրվում են ձիթապտղի յուղի, մեղրի հետ: Ադիգեյյան պանիրը կարելի է փոխարինել մացարելայով:
Պատրաստման համար անհրաժեշտ են՝
200 գրամ ելակ
200 գրամ ադիգեյյան պանիր
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 ճաշի գդալ քացախ
1 ճաշի գդալ մեղր
3 ճյուղ ռեհան
Պատրաստման եղանակը.
Ելակը լվացրեք, մաքրեք, չորացրեք անձեռոցիկով եւ բաժանեք չորս մասի: Պանիրը եւս կտրտեք մասերի: Այնուհետեւ իրար խառնեք մեղրը, քացաղը, ձիթապտղի յուղը: Ստացվածը ավելացրեք նախապես ափսեի մեջ լցրած ելակի եւ պանրի վրա: Ձեւավորեք ռեհանի տերեւներով:
Բարի ախորժակ: