Բաղադրություն

1/2 կգ հորթի աղացած միս
1 ճ.գ. կծու կարմիր պղպեղ
աղ, սև պղպեղ
2 պճեղ ճզմած սխտոր
1 գլուխ հազար
3 հ. կտրտած լոլիկ
1 հ. կտրտած կանաչ պղպեղ
1 հ. կտրտած դեղին պղպեղ
1 փունջ կանաչ սոխ
2-3 հ. կտրտած ավոկադո
1 բ. քերիչով անցկացրած պանիր
մայոնեզ
տակո չիփս

Պատրաստաման եղանակ

1. Տապակել աղացած միսը չկպչող մակերևույթով տապակի մեջ, աղ, պղպեղ ավելացնել:
2. Հազարը կտրտել, ավելացնել լոլիկը, կտրտած պղպեղները, կանաչ սոխը, սխտորը, ավոկադոն, պանրի մի մասը, խառնել և դնել սառնարանը:
3. Միսն ու բանջարեղենը խառնել մատուցելուց առաջ: Մատուցվող խորն ափսեի մեջ լցնել տակո չիփսերը, մայոնեզ, այնուհետև աղցանը և վրան պանրի մնացած մասը: