Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 200 գր
- գազար - 1 հատ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 100 գր
- պապրիկա - 1 թ/գդ
- արգանակ հավի մսի - 150-200 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
Պատրաստման եղանակ
- Հավի կրծքամիսը մանր կտորների ենք բաժանում և տապակում:
- Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու գազարը:
- Այնուհետև լցնում ենք հավի մսի արգանակը, սերուցքը, աղը, պղպեղն ու պապրիկան և զանգվածը 10-15 րոպե եփում ենք:
- Այնուհետև լցնում ենք նաև հավի միսը:
- Վերջում ավելացնում ենք ոլոռը, խառնում և կրակի տակն անջատում:
- Ահա և վերջ:
Արդյունքում ստացանք շատ համեղ Բեֆստրոգանով: