ԱՄՆ-ի 1-ամյա բնակչուհի Սորելա Ստուտն իր կամքից անկախ eBay կայքում կազմակերպված առցանց աճուրդի ժամանակ ձեռք է բերել 1962թ. արտադրության Austin Healey մեքենան, հայտնում է Tert.am-ը` հղում տալով Газета-ին։

Աղջիկն իր հոր սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով մտել է կայք ու առանց ծնողների գիտության գնել 225 դոլար արժողությամբ մեքենան։ Հայրն այդ մասին իմացել է, երբ eBay-ից շնորհավորական բացիկ է ստացել իր էլեկտրոնային հասցեին։

Այնուհանդերձ, ծնողները չեն հրաժարվել իրենց փոքրիկի պատահական գնումից։ Հայրն ասել է, որ կվերանորոգի մեքենան ու կնվիրի դստեր 16-ամյակին։

«Շատ ուրախ եմ,ո ր նա 38 հազար դոլարանոց Porsche չի գնել»,-ասել է տղամարդը։