Ցանկանում եք փնջաձև թարթիչներ տեղադրել, բայց ոչ մի կերպ չե՞ք գտնում ճիշտ եղանակը. մենք կօգնենք Ձեզ: Ահա մի քանի խորհուրդ.

1. Անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նրբունելի, թարթիչների համար նախատեսված սոսինձ և արհեստական թարթիչների մեկ տուփ: Մի խնայեք գումարը արհեստական թարթիչներ ընտրելիս. այնուամենայնիվ, աչքի հետ կատակ չեն անում, որակը պետք է երաշխավորված լինի:

2. Տուփի մաքուր հատվածներից որևէ մեկում սոսինձ լցրեք, թողեք, որ այն մի քիչ չորանա և դառնա առաձգական: Նրբունելու միջոցով մի փունջ թարթիչ վերցրեք տուփից, ծայրը սոսնձի մեջ թաթախեք:

3. Հաջորդ փուլն ամենաբարդն է: Տեղադրելիս պետք է շատ զգույշ լինել: Ոչ մի դեպքում չկպցնեք արհեստական թարթիչը Ձեր բնական թարթիչներից, քանի որ հանելիս դրանք էլ դուրս կգան: Աշխատեք չդիպչել նաև աչքի լորձաթաղանթին: Գտեք այն գիծը, որից աճում են բնական թարթիչները և արհեստականի համար էլ տեղ գտեք այդ շարքում:

 

 

4. Աչքի արտաքին կողմում օգտագործեք առավել երկար թարթիչներ, իսկ ներքին ծայրում' կարճ:

5. Նկարում պատկերված էֆեկտն ստանալու համար պետք է կպցնել թարթիչները 1-2 մմ հեռավորության վրա, բայց, ըստ էության, Դուք կարող եք կպցնել ավելի խիտ կամ ավելի նոսր' ըստ ճաշակի: