Մենք կրկին առաջարկում ենք զովացնող մրգային ըմպելիքներ, որոնք կդառնան ամառային գիշերների անփոխարինելի ուղեկիցը:

Դեղձի զովացուցիչ ըմպելիք

45 մլ դեղձի օղի
30 մլ նռան հյութ
60 մլ կոճապղպեղի գարեջուր

Բոլոր բաղադրիչները լցրու ցածր բաժակի մեջ, ավելացրու սառույց և խառնիր: Ձևավորիր դեղձի փոքրիկ կտորով կամ անանուխով:

Լոռամրգով «Մարգարիտա»

90 մլ տեկիլա
30 մլ նարնջի լիկյոր
60 մլ լոռամրգի հյութ
Մի փոքր լայմի հյութ

Խառնիր բոլոր բաղադրիչները, ավելացրու սառույց. կոկտեյլը կարող ես ձևավորել լայմի շերտով:

Մրգային Վերմուտ

45 մլ չոր վերմուտ
15 մլ ջին
15 մլ կիտրոնի հյութ
15 մլ սովորական օշարակ (կամ 0,5 թեյի գդալ շաքարավազ)
Մի բուռ հատապտուղ

Խառնիր բոլոր բաղադրիչները, ավելացրու սառույց և թափահարիր: Լցրու բաժակի մեջ և ձևավորիր հատապտուղներով:

Ելակի կոկտեյլ

30 մլ օղի
30 մլ ելակի լիկյոր
15 մլ նռան հյութ
2 հատ թարմ ելակ

Շեյքերով թափահարիր ելակը և նռան հյութը, ավելացրու օղին և ելակի լիկյորը, ապա նորից թափահարիր: Ավելացրու սառույց և լցրու մեծ բաժակի մեջ: Ձևավորելիս կարող ես ելակ օգտագործել:

Դասական Սգրոպինո

30 մլ օղի
1 թեյի գդալ նարնջի սորբետ (սառեցված օշարակ)
90 մլ սպիտակ գինի

Բաժակի մեջ խառնիր սորբետը և օղին, այնուհետև ավելացրու գինի և թափահարիր: Ձևավորման համար կարող ես օգտագործել նարնջի ոլորած կեղև: