Երևանյան շոգ ամռանը պարզապես փրկություն են սառը ապուրները՝ ցածր կալորիաներով: Սրանք ոչ միայն օգտակար են և համեղ, այլև հիանալի միջոց են ծարավը հագեցնելու և հովանալու համար: Առաջարկում ենք Ձեզ սառը ապուրների թոփ 5-յակ:

Մաղադանոսով սառը ապուր

Պատրաստման համար անհաժեշտ է մեկ կապոց մաղադանոս, մեկ կապոց կանաչ սոխ, 1գլուխ սխտոր, 2 ճաշի գդալ ալյուր, 4 բաժակ կաթ, 1 ճ. գդալ կիտրոնի կեղև, 1 ճ. գդալ բուսական յուղ, աղ:
Պատրաստման եղանակը.

Կանաչին և սխտորը կտրատել, լցնել յուղի մեջ: Մաս-մաս լցնել նաև ալյուրը, խառնել, մի փոք տապակել: Ավելացրեք կաթը, ապա աղը: Եփեք 2-3 րոպե' խառնելով: Սառեցնել ապուրը, լավ հարել հարիչով և դնել սառնարանում: Մատուցել' վրան ցանլով կիտրոնի քերած կեղևը:

Սառը ապուր դդումով և ռեհանով

Անհրաժեշտ է՝

Ոչ մեծ դդում' 1հատ,
շաքարավազ' 3-4 ճաշի գդալ,
լայմ' 1 հատ,
ռեհան' 2-3 տերև,
ջուր' 200 մլ:

Պատրաստման եղանակը.

Մաքրել ք դդումը կեղևից և սերմերից: Բլենդերով հարել: Եռացրեք ջուրը, ավելացրեք շաքարավազը, լայմի կեղևը և եփեք 2 րոպե: Սառեցրեք թանձրուկն ու խառնեք ստացված պյուրեի հետ: Ավելացրեք լայմի հյութն ու կտրատած ռեհանը: Դրեք սառնարանում:

Կիտրոնե սառը ապուր

Այս ապուրի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 կիտրոն, 2 ճաշի գդալ մանի, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 ձու:

Պատրաստման եղանակը.

Հարեք ձվի դեղնուցը շաքարավազի և կիտրոնի հյութի հետ: Եռացրեք երկու բաժակ ջուր, եփեք մանին: Խառնելով ավելացրեք նաև կիտրոնի հյութով հարած դեղնուցը: Սառեցրեք ապուրը և մատուցեք:

Դդմիկով և ընկույզով սառը ապուր

Անհրաժեշտ է՝

Թարմ դդմիկ' 500 գր,
ընկույզ' 1 բաժակ,
սխտոր' 2 պճեղ,
արևածաղկի ձեթ' 2ճ. Գդալ,
քացախ' 2ճ. Գդալ,
աղ:

Ինչպես պատրաստել ապուրը.

Ընկույզը մանրացրեք, ավելացրեք ճզմած սխտորը, աղ, ձեթ: Շատ լավ խառնել և աստիճանաբար ավելացնել քացախը:
Այդ ընթացքում արագ տապակեք դդմիկը' խորանարդիկներով կտրատված: Ավելացնել դդմիկը ընկույզին, լցնել սառը, բայց եռացրած ջուրը և խառնել: Սառը ապուրը պատրաստ է:

Անանուխով և կեֆիրով սառը ապուր

Պատրաստման համար անհրաժեշտ է՝

1վարունգ,
200 մլ կեֆիր,
1թեյի գդալ մանրացրած անանուխ,
1գլխիկ սխտոր,
1ճ. գդալ կիտրոնի հյութ,

աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը.

Մաքրել վարունգը, մանրացնել և հարել սխտորի հետ: Այնուհետև խառնել կեֆիրի հետ, աղ և պղպեղ ավելացնել: Ավելացրեք նաեւ կիտրոնի հյութն ու լավ խառնեք: Զարդարեք անանուխի տերևներով, դրեք սառնարանում մոտ 30 րոպե և մատուցեք:

Բարի ախորժակ: