Պրահայում անհայտ անձինք գողացել են Մերիլին Մոնրոյի լուսանկարները, որոնք պետք է ցուցադրվեին դերասանուհուն նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին հայտնում է tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Associated Press-ին:
Ցուցահանդեսի կազմակերպմամբ զբաղվող գովազդային ընկերության ներկայացուցիչների խոսքով լուսանկարներն անհետացել են մայիսի 20-ին: Լուսանկարներից բացի անհետացել են նաև մանեկենները, որոնց վրա պետք է ցուցադրվեին Մերիլին Մոնրոյի զգեստները: Հետաքննության մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում:
Ցուցահանդեսի բացման արարողությունը նախատեսվում էր անցկացնել մայիսի 30-ին: