Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին՝ համանուն կոսմետիկական բրենդի հիմնադիր Քայլի Ջենները, հայտնի ամերիկուհի Մերիլին Մոնրոյի կերպարով հանդես Է եկել Հելլոուինում եւ լուսանկարվել V Magazine նորաձեւության հանդեսի շապիկի համար: Կադրերը հրապարակված են հրատարակության Instagram-օգտահաշվում:
Լուսանկարներում 22-ամյա Ջենները, որը շիկահեր Է դարձել, կեցվածք Է ընդունել ատլասե զգեստով եւ երկար ձեռնոցներով՝ տղամարդկանց կոստյումներին համապատասխան երանգով: Նրա ձեռքերը զարդարված են մեծածավալ թեւնոցներով, պարանոցին խոշոր մանյակ Է, ականջներին՝ երկար ականջօղեր: «Աղջիկների լավագույն բարեկամներն ադամանդներն են»,-հրապարակմանը կից գրառում են կատարել օգտահաշվի ադմինիստրատորները: Լուսանկարի հեղինակն ամերիկացի ֆոտոնկարիչ Գրեգ Սվեյլսն Է, որն ավելի վաղ քանիցս նկարահանել Է Քայլի Ջեններին եւ Քարդաշյան քույրերին: