32-ամյա Լինդսի Լոհանը ցույց է տվել՝ որքան է փոխվել ալկոհոլից, թմրամիջոցներից եւ այլ ավելորդություններից հրաժարվելուց հետո։ Նա առողջ կենսակերպ է վարում են պատրաստ է ապացուցել դա։
Դերասանուհին կիսվել է սեւ-սպիտակ լուսանկարով, որն արվել է ռետրո ոճում։ Լինդսին լուսանկարում ամբողջությամբ մերկ է, կրում է միայն բարձրակրունկ կոշիկներ եւ բաց գույնի կեղծամ։
Լոհանը ցուցադրել է սլացիկ կազմվածքը, իսկ կուրծքը ծածկել է ձեռքը։ Լուսանկարի մեկնաբանություններում նա նշել է, որ այդպիսի կազմվածքն առողջ կենսակերպի արդյունք է։ Աստղը երկրպագուներին զարմացրել է Մերիլին Մանրոյին ապշեցուցիչ նմանությամբ։
Իսկ երկրպագուների մի մասը դժգոհություն է արտահայտել մերկ լուսանկարի կապակցությամբ։ Երկու տարի առաջ դերասանուհին հայտարարել է, որ իսլամ է ընդունել։ Իսկ այդ կրոնն արգելում է մերկ մարմնի ցուցադրությունը։ Լինդսիին մեղադրում են թեթեւամտության եւ լսարանի հետ խաղալու համար։
Լինդսի Լոհանը երկար ժամանակ տառապում էր ալկոհոլիզմով, ինչն ազդեցություն է ունեցել նրա կարիերայի վրա։ Սակայն մեկ տարի առաջ դերասանուհին որոշել է նոր կյանք սկսել՝ հրաժարվել է ալկոհոլից, բարեգործությամբ զբաղվել։ Այժմ նա սեփական լողափ ու հյուրանոց ունի։