Աշխարհի ամենակրքոտ ու ցանկալի գեղեցկուհիներից մեկը՝ Մերիլինի Մոնրոն, հայտնի է ոչ միայն իր տղամարդկանց գրավելու ֆանտաստիկ կարողությամբ, այլ նաև նրանով, որ հենց իրեն է պատկանում աշխարհի ամենաթանկարժեք զգեստը, որը վաճառվեց չլսված գնով ու մինչ օրս համարվում է ամենաթանկ զգեստն աշխարհում։ Որքա՞ն արժե զգեստն ու ինչու՞ է այն այդքան թանկ։
Մերիլին Մոնրոյի ամենասկանդալային սիրային կապերից մեկը ԱՄՆ նախագահ Քենեդու հետ սիրային հարաբերություններն էին, որոնք որակվում էին որպես բոլոր ժամանակների ամենաքննարկվող հարաբերությունները։ Հանրությունը շունչը պահած սպասում էր այս հարաբերությունների զարգացումների նոր փուլի, որը, ցավոք, այդպես էլ չեկավ, քանի որ Մոնրոյի մարմինը գտան ամբողջովին անշնչացած, իսկ պատճառն էլ՝ ինքնասպանություն։
Քենեդու ծննդյան տարեդարձին Մերիլին Մոնրոյի շքեղ տեսքն ու նրա անկրկնելի երգը, որը կարծես երգված լիներ դեռևս չլսված, սիրով լի ու հոգով փաթաթված ձայնով, դարձան ևս բոլոր ժամանակների ամենաքննարկված իրադարձությունները։ Այդ օրը Մոնրոն ավելի, քան գեղեցիկ էր. շքեղ վարսեր, փայլուն ու ընդգծող զգեստ, երկար ականջողեր, որոնք կարծեղ հենց նրա համար ստեղծված լինեին։
Մոնրոյի այդ զգեստը տարիներ անց պետք է դառնար բոլոր ժամանակների ամենաթանկ վաճառվածը։ Որոշ ժամանակ առաջ Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը դրվեց աճուրդի։ Միլիոնատերերից մեկը այն գնեց 4.800.000 միլիոն դոլարով։ Առաջին հայացքից այս ցնորամտությունը միլիոնատերը որակեց որպես իր կյանքի ամենակարևոր ու ճիշտ որոշում, քանի որ ինքը գնել է աշխարհի ամենահայտնի գեղեցկուհու ոչ պակաս ամենահայտնի զգեստը, որում Մոնրոն սիրել է ու փորձել է անակնկալ մատուցել իր սիրելիին։
Այս արժեքով միլիոնատերը աշխարհում ռեկորդ սահմանեց, որը գերազանցեց մեկ այլ ռեկորդի։ Դրա նախորդ ռեկորդը ևս սահմանել էր Մոնրոյի մեկ այլ զգեստ, որն էլի վաճառվել էր աննախադեպ գնով։ Այսպիսով՝ անգամ այս դետալները կարծես գալիս են նորից մատնանշելու, որ Մոնրոն աշխարհի ամենապահանջված գեղեցկուհիներից էր և մահից հետո անգամ նա չէր դադարում թանկ «վաճառվել» ու աշխարհին ևս մեկ անգամ ստիպել խոսել իր մասին։