Բրիտանական դիզայներ Դեբի Վինգհեմը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք զգեստը, որն արժե 17.7 միլիոն դոլար:
Today-ի փոխանցմամբ, զգեստը զարդարված է հազվագյուտ եւ թանկարժեք կարմիր ադամանդով ու մահմեդական երկրների կանանց հագուստի պատվին անվանվել է «Աբայա»: Զգեստն ազատ եզրեր ունի եւ զարդարված է նաեւ սեւ ու սպիտակ ադամանդներով եւ սուտակներով, որոնք տեղադրված են 14 կարատով ոսկե շրջանակում: «Արաբ կանայք հատուկ վաչելչություն ունեն, իսկ աբայաներում շարժման տարր կա, որն էլ գրավել է իմ ուշադրությունը: Սա հագուստ է, որը կարող եք, անհատականություն ավելացնելով, հարմարեցնել ձեզ»,- հայտարարել է Վինգհեմը: