Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քենդալ Ջենները, Love Magazine հանդեսի համար լուսանկարվել է այն կերպարով, որին ոճաբաններին ոգեշնչել է Մերիլին Մոնրոն: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

 

Մանեկենուհուն լուսանկարել են կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ մազերը հարդարելով ռետրո-ոճով եւ մակիաժն անելով 1950-ական թվականների ոգով: Կերպարն ամբողջացրել են խոշոր մարգարտե մանյակով: Ֆոտոսեսիայի հեղինակն է դարձել Ջոն Ռենքինը:

 

Love Magazine-ի խմբագրությունն իր Instagram-օգտահաշվում մի քանի կադրեր է ներկայացրել Քենդալի նկարահանումներից, ինչպես նաեւ հրապարակել է ֆոտոսեսիայի մոտիվներով արված տեսահոլովակ:

 

Քենդալ Ջենները մոդել է աշխատում 13 տարեկանից: Նա Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկն է եւ Estee Lauder բրենդի դեմքը: