Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այնքան շատ է սիրում լայն կիսաշրջազգեստներ, որ մեծ հաճույքով է կրում դրանք անգամ քամոտ եղանակին, ինչը շատ հաճախ է պատահում Մեծ Բրիտանիայում։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով woman.ru կայքին, արդյունքում դքսուհին պարբերաբար հայտնվում է Մերիլին Մոնրոյի «հանրահայտ դիրքում», երբ կիսաշրջազգեստը քամուց վեր է բարձրանում։
Նմանատիպ ամենաթարմ դեպքը գրանցվել է անցյալ շաբաթ, երբ հղիության 8-րդ ամսում գտնվող դքսուհին կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել քամու պատճառով։ Սակայն հարկ է նշել, որ անկախ հղիությունից՝ Միդլթոնին հաջողվել է պահպանել իր սլացիկ կազմվածքը։