Ամռանը պետք է հնարավորինս շատ բանջարեղեն օգտագործել: Դրանք չեն գիրացնում, բայց և լրացնում են անհրաժեշտ վիտամինների պակասը: Այսօր կպատրաստենք բանջարեղենով ու չորահացով աղցան:

Անհրաժեշտ մթերքներն են՝ չինական կաղամբ, լոլիկներ, 2 կտոր չոր հաց, սոխ, եգիպտացորենի ձեթ, սխտոր, աղ, պղպեղ:

Պատրաստման եղնակը.

1. Հացի կտորները մանր խորանարդների ձևով կտրատել և ջեռոցում չորացնել: Չինական կաղամբը կտրատել շերտաձև, սոխը' կիսալուսնաձև, լոլիկը' խորանարդաձև: Կանաչին մանրացնել: Բոլոր մթերքները խառնել:

2. Առանձին լցոն պատրաստել: Դրա համար մանր կտրատել սխտորը, ավելացնել ձեթը, աղն ու պղպեղը' ըստ ճաշակի: Լավ խառնել և լցնել աղցանի վրա: Աղցանամանի կափարիչը փակել և մեկ անգամ լավ թափ տալ: Թողնել մի քանի րոպե: