Բաղադրություն
2 հ. վարունգ
2 հ. գազար
1 պճեղ սխտոր
Սոուս
2 ճ.գ. ձիթայուղ
1 ճ.գ. սոյայի սոուս
1 թ.գ. շաքարավազ
1 ճ.գ. խնձորի քացախ
կես թ.գ. կարմիր պղպեղ
կես թ.գ. սև պղպեղ
Պատրաստման եղանակ
Բանջարեղենը լվանալ, մաքրել, երկարությամբ բարակ կտրտել: Սխտորը բարակ շերտերով կտրտել: Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները և լցնել բանյարեղենի վրա, լավ խառնել: Մատուցելուց առաջ թողնել 30 ր.: