Ամռանը բոլորի խոհանոցներում ամենապահանջված ուտեստը աղցանն է: LN-ն իր ընթերցողներին մշտապես ներկայացնում է հեշտ պատրաստվող, մատչելի և ամենակարևորը' համեղ աղցաններ: Հերթն արդեն ամառային աղցաններինն է:

Անհրաժեշտ է.

կաղամբ' 200-300 գր,
ապխտած երշիկ' 300 գր,
ձու' 3 հատ,
պահածոյացված ոլոռ' 1 տուփ,
գազար' 100 գր,
աղ,
մայոնեզ:

Պատրաստման եղանակը.

Կաղամբը կտրատում ենք բարակ-բարակ: Երշիկը նույնպես կտրատել' ուղղանկյունաձև, բարակ: Հում գազարը անցկացրեք քերիչի մանր անցքերի միջով: Ձուն խաշել, մաքրել և անցկացնել քերիչով: Տարայի մեջ լցրեք կաղամբը, երշիկը, ձուն, ոլոռը, գազարը և լավ խառնեք: Ըստ ճաշակի ավելացրեք նաև աղն ու մայոնեզը:

Դրեք սառնարանում, իսկ 30 րոպե հետո կարող եք մատուցել: Բարի ախորժակ: